|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր` ապրիլի 20-ին, Իրաքի 12 գավառներում ընտրում են օրենսդիր ժողովների անդամներին: Սրանք ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո առաջին ընտրություններն են երկրում. տեղեկացնում է РБК-ն:
Քվեարկությանը կարող են մասնակցել 13,8 մլն իրաքցիներ: Տարածքային օրենսդիր մարմիններում տեղ ունենալու համար պայքար են մղում 8 հազար թեկնածուներ:
Չնայած ընտրություններին մասնակցում են մինչեւ 50 քաղաքական խմբեր ու միություններ` հիմնական պայքարն ընթանալու է շիաների եւ վարչապետ Նուրի ալ Մալիքիի «Իրավական պետություն» կոալիցիայի ու սուննի «Իրաքիա բլոկ» ընդդիմության միջեւ:
Իրաքի Սահմանադրությամբ` տեղական օրենսդիր մարմինները կարող են հայտարարել հանրաքվեի մասին եւ դաշնային տարածաշրջան ստեղծել` մեծացնելով իրենց ինքնավարությունը:
Ի դեպ, անվտանգության նկատառումներով եւ քաղաքական տարաձայնությունների պատճառով ընտրություններ չեն անցկացվի 6 գավառում: Նախընտրական քարոզարշավի սկզբից արդեն 18 թեկնածու է սպանվել: