|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո, հավանաբար, քաղաքացիական պատերազմն Աֆղանստանում կվերսկսվի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Աֆղանստանում իրավիճակի զարգացումը պահանջում է ինչպես հարևան երկրների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ուշադրությունը: Պետք է խոստովանել, որ երկրում Արևմտյան դաշինքի զգալի ռազմական խմբավորման ներկայության 20 տարվա ընթացքում այն չի կարողացել հասնել էական արդյունքների կայունացման և պետական կառավարման կայուն կառույցների ձևավորման գործում»,- ասել է Շոյգուն:
Նախարարի խոսքով՝ դաշինքի ուժերի դուրսբերումը և դրան հաջորդող քաղաքացիական պատերազմը կհանգեցնի բնակչության կյանքի հետագա վատթարացմանը, զանգվածային միգրացիային և ծայրահեղականության տարածմանը դեպի հարևան երկրներ: