|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրաքում ԱՄՆ-ի ռազմական համակազմի պահպանման հիմնական նպատակը Իրանի վրա ճնշում գործադրելն է, ինչի հետ կապված չի բացառվում Մերձավոր Արևելքում ևս մեկ հակամարտության առաջացում: Այդ մասին ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Շերինը. հայտնում է РИА Новости-ն:
«Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ին առաջին հերթին հետաքրքրում է Իրանի տարածքը: Սիրիան նույնպես նրանց հետաքրքրում էր որպես Իրանի տարածք ռազմական ներխուժման համար պլացդարմ»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահը չհայտարարված այցով ժամանեց Իրաք և այցելեց ամերիկյան ռազմաբազա: