|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Իրաքում հրթիռակոծվել է «Էթ-Թաջի» ռազմաբազան. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Al-Hadath հեռուստաալիքին հղումով:
Նշվում է, որ ռազմական օբյեկտը, որում տեղակայված են ամերիկացի զինվորականները, գտնվում է Բաղդադից հյուսիս:
Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:
Հավելվում է՝ օրերս՝ կիրակի՝ հունվարի 12-ին, հրթիռակոծվել էր «Բալադ» ռազմաբազան, որտեղ դարձյալ ամերիկյան զորքեր են գտնվում: Դեպքի հետևանքով տուժածներ չեն եղել։