|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մոսուլում գտնվող թուրքական Զելիքան ռազմաբազան հրթիռակոծվել է մի քանի հրթիռներով։ Ըստ տեղեկությունների՝ զոհեր և նյութական վնասներ դեռ չկան։
Հիշեցնենք, որ անցած երեքշաբթի 3 հրթիռ էր արձակվել Զելիկան բազայի ուղղությամբ։
Վերջին մի քանի տարիների ընթացքում Թուրքիան Հյուսիսային Իրաքում PKK-ի դեմ պայքարի պատրվակով մի քանի ռազմական գործողություններ է իրականացրել։ Թուրքական զորքերի ներկայությունն արժանացել է իրաքյան տարբեր քաղաքական ու ռազմական խմբերի դատապարտմանը և հակազդեցությանը: