|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Երեկ yerkir.am-ը տեղեկացրել էր, որ ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում դարձյալ վթար է եղել, սակայն ատոմակայանի օպերատոր ընկերությունը վստահեցրել էր, որ իրավիճակը վերահսկելի է, ռադիոակտիվ նյութի արտահոսք չկա:
Այսօր ИТАР- ТАСС-ը, վկայակոչելով նույն ընկերությունը, հայտնում է, որ երեկ, այնուամենայնիվ, 120 տոննա ռադիոակտիվ ջրի արտահոսք է եղել` պահեստարանի պարունակության 1 տոկոսը: Բարեբախտաբար, այն օվկիանոսը չի լցվել:
Այսօր առավոտյան մասնագետները սկսել են պահեստարանում մնացած 130 հազար տոննա ռադիոակտիվ նյութի տեղափոխումը հատուկ տարողություններ, ինչի վրա կծախսվի 2 շաբաթ: