|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լամը Չեմպիոնների լիգայի` թուրինյան «Յուվենթուս»-ի դեմ խաղից առաջ խոսել է մրցակցի մասին:
«Յուվենթուս»-ը մեր վրա լավ տպավորություն թողեց: Նրանք Իտալիայի ներքին առաջնությունում լավագույնն են, հաղթել նրանց շատ բարդ կլինի: Թիմը շատ համակարգված է, բացի այդ` ունի անհատական որակներով փայլող շատ ֆուտբոլիստներ: Այս ամենի հետ մեկտեղ, մենք հավատում ենք, որ հնարավորություն ունենք հաղթելու: Կարող ենք կոտրել ցանկացած պաշտպանություն»,- ասել է Լամը:
«Բավարիա» - «Յուվենթուս» հանդիպումը դիտեք այսօր` ժամը 22.45-ին: