|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօրվա Ազատության հրապարակը հիշեցնում էր 2008-ի փետրվարի 19-ը, երբ նախագահական ընտրություններից հետո ընդդիմությունը` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, սկսեց պայքարը:
Ի տարբերություն 2008-ի, այս հանրահավաքը նախօրոք կազմակերպված չէր, պարզապես «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը բացօթյա ասուլիս էր հրավիրել:
Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Ազատության հրապարակում նոր պայքարի ակնկալիքով: Ոմանք դիմում էին Րաֆֆի Հովհաննիսյանին` «պարո’ն նախագահ», «հարգելի’ ընտրված նախագահ», «մեծարգո’ նախագահ» արտահայտություններով:
Հավաքված բազմությունը սպասում էր, թե երբ վերջապես Րաֆֆին կհայտարարի պայքարի մաիսին, շատերը ժամանակ առ ժամանակ վանկարկում էին` «նը~ստա~ցույց», « Րա~ֆֆի~, նախագա~հ», սակայն Հովհաննիսյանը փորձում էր լռեցնել ժողովրդին` հորդորելով սպասել վաղվան:
Նա հայտարարեց, որ եթե Սերժ Սարգսյանը չընդունի ընտրությունների կեղծ լինելը, իրենք Ազատության հրապարակում կհավաքվեն այնպես, ինչպես Արցախյան շարժման ժամանակ հավաքվեց ժողովուրդը:
Yerkir.am-ի հետ զրույցում քաղաքացիներից շատերն իրենց բացահայտ հակակրանքը հայտնեցին գործող իշխանությունների նկատմամբ և պատրաստակամություն հայտնեցին պայքարել արդարության համար, եթե, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկի: