|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը տևական ժամանակ է, ինչ իր հարաբերությունները «սառեցրել» է իր կուսակցության հետ: Ըստ նույն տեղեկությունների՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ինչ-ինչ պատճառներով դժգոհ է Վ. Հովհաննիսյանից և հրահանգել է նրան «մեկուսացնել»:
Բացառված չէ, որ Հովհաննիսյանը շուտով կհայտարարի նաև ՀՀ Աժ ԵԽԽՎ պատվիրակությունից դուրս գալու մասին: ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, մեկնաբանելով շրջանառվող լուրերը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Պարոն Հովհաննիսյանը ԲՀԿ-ի առանցքային գործիչներից է, մեր խմբակցության առանցքային պատգամավորներից, երկրի ճակատագրով և երկրում առկա պրոբլեմներով մտահոգ»»,–փոխանցում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։