|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վերականգնող նկարիչներին դժվարությամբ հաջողվել է Էժեն Դելակրուայի գլուխգործոցի` «Ազատություն բարիկադներում» կամ «Ժողովրդին առաջնորդող ազատւթյուն» կտավի վրայից ջնջել այն գրառումը, որը հաճախորդուհիներից մեկն արել էր մարկերով. հաղորդում է Lenta.ru կայքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուվր թանգարանի ֆրանսիական Լանս քաղաքի մասնաճյուղում մի 28-ամյա կին էր ձերբակալվել: Ցուցահանդեսի ընթացքում հաճախորդուհին հանել էր իր սեւ մարկերը եւ կտավի վրա գրել մի ասոցիացիայի անուն` AE911: Պահակները բավականին ուշ խոչընդոտել էին նրան եւ ոստիկանություն զանգահարել: Թանգարանի տնօրինությունը դատական հայց է ներկայացրել կնոջ դեմ:
Թե ինչու է նա այդ քայլին դիմել, հստակեցված չէ: