|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երևանում իշխանափոխություն իրականացնելուց հետո, մենք կարող ենք իշխանափոխություն իրականացնել ամբողջ Հայաստանում։ Այս մասին հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը հնարավոր է միայն Հայաստանից Նիկոլ Փաշինյանի պարտության ու խայտառակության հետքը մաքրելուց հետո, ասաց նա, կոչ անելով ակտիվորեն մասնակցել ընտրություններին և հեռացնել պետական դավաճանություն գործած այս իշխանությանը։
«Մայր Հայաստան» դաշինքի անդամները շարունակում են երևանցիների հետ հանդիպումները։ Այս անգամ նրանք՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, այցելել են Ավան վարչական շրջան։