|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱԻՄ առաջնորդ, ՀՀ ախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր դիմելու է Սահմանադրական դատարան` ընտրությունները 15 օրով հետաձգելու պահանջով: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հայրիկյանի նախընտրական շտաբի աշխատանքները համակարգող Մանյա Այվազյանը:
Ըստ նրա՝ ՍԴ դիմելու մասին օրենքում նշված է, որ թեկնածուն ընտրությունների երկարաձգման ժամկետով կարող է դիմել դատարան` ընտրություններից 8 օր առաջ, որն այս դեպքում փետրվարի 10-ն է: «Բայց քանի որ փետրվարի 10-ը կիրակի է, մենք ստիպված այսօր ենք փորձում դիմել ՍԴ` նշելով, որ դիմումը ուժի մեջ ընդունեն վերջնաժամկետով»,- ասաց նա:
Տիկին Այվազյանի հավաստմամբ՝ Հայրիկյանը, որպես նախագահի թեկնածու, ոչ լիարժեքորեն է կարողանում մասնակցել քարոզարշավի աշխատանքներին եւ նույնիսկ մտածում էր թեկնածությունը հանելու մասին: Սակայն, ինչպես նշում է Այվազյանը, իրենք եկան ընդհանուր եզրահանգման` օգտվել Սահմանադրությամբ ընձեռված` ընտրությունները հետաձգելու հնարավորությունից: