|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյան է, և այսօր պետք է քվեարկության դրվի սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն առաջարկեց հետաձգել սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությունը, որպեսզի հասցնեն ծանոթանալ վերջնական տարբերակին:
Սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ ամեն ինչ համապատասխանում է ԱԺ կանոնակարգին, ԱԺ-ն որոշում է ընդունել այսօր կազմակերպել քվեարկությունը: Նա միաժամանակ հայտարարեց, որ այսօր ԱԺ ամբիոնից պետք է ելույթ ունենար Վենետիկի հանձնաժողովի նախագահը, սակայն հանգամանքների բերումով նա չի կարողացել ներկայանել, նա ուղերձ է հղել, որը կկարդա ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: