|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր ԱԺ նիստում սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը ամփոփեց մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: Նա շնորհակալություն հայտնեց խորհրդարանին շահագրգիռ քննարկումների համար՝ նշելով, որ պատգամավորների և խմբակցությունների հնչեցրած առաջարկները հետապնդել են մեկ նպատակ՝ առավել բարեփոխված տեսնել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ունենալ այնպիսի Սահմանադրություն, որը կծառայի երկար ժամանակ և անհրաժեշտություն չի լինի կրկին փոփոխություններ ձեռնարկել: Վարդան Պողոսյանը շեշտեց, որ եթե կլինեն այլ առաջարկներ, առաջիկա օրերին կարող են դրանք ևս ներկայացնել մասնագիտական հանձնաժողովին, որը կքննարկի դրանք և ընդունելի լինելու պարագայում կներառի նախագծում: Վարդան Պողոսյանը խորհրդարանին առաջարկեց նախագծի քվեարկությունն «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն կազմակերպել հաջորդ քառօրյա նիստի ընթացքում:
«Հայ ազգային կոնգրես»-ը, «Ժառանգությունը» հայտարարեցին, որ դեմ կքվեարկեն նախագծին, իսկ ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն կքվեարկեն կողմ: ՕԵԿ-ը հայտարարեց, որ իրենց առաջարկությունները քննարկելուց հետո հստակ կնշեն իրենց դիրքորոշումը: