|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայտնի եգիպտացի իմամ, սալաֆի Աբու Իսլամը հանդես է եկել քարոզով, որում արդարացրել է Կահիրեի Թահրիր հրապարակում կանանց նկատմամբ սեռական բռնությունների դեպքերը:
Երեկ տարածված տեսանյութում նա հայտարարում է, որ «Թահրիր հրապարակ են գալիս այն կանայք, ովքեր ցանկանում են, որ իրենց բռնաբարեն». տեղեկացնում է mignews.com-ը:
Հիշեցնենք, որ միայն մեկ գիշերվա ընթացքում` հունվարի 25-ի գիշերը, Կահիրեի կենտրոնական հրապարակում գրանցվել է կանանց դեմ բռնության 25 դեպք, ադյ թվում` խմբակային:
Իմամը հայտարարել է. «Աշխարհիկ ընդդիմությունն ասում է, որ կանայք «կարմիր գիծ» են: Մերկ կանա՞յք են այդ կամիր գիծը: Ի՞նչ գիծ: Նրանք գնում են ալ Թահրիր, որ բռնաբարվեն: Նրանք ո'չ վախ ունեն, ո'չ ամոթ, նույնիսկ կանացիություն նրանց մեջ չկա: Խոսքն այն կանանց մասին է, որոնց 90 տոկոսը խաչակիր է, իսկ մնացած 10 տոկոսը` այրի, որոնց ոչ ոք չի կարող վերահսկել: Դուք նայում ենք ծամարձակ այդ կնոջը եւ տեսնում եք սատանային: Սատանա, որը կոչվում է կին»: