|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ հանդիպման ժամանակ տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ առաջարկել են մի շարք թշնամական գործողություններ նախաձեռնել Եթովպիայի դեմ: Եգիպտացիները ցանկանում են կանխել եթովպացիների կողմից Նեղոսի վրա հսկա ամբարտակի կառուցումը. տեղեկացնում է mignews.com-ը:
Եթովպիան հայտարարել է «Վերածննդի մեծ ամբարտակի» շինարարության մասին` Սուդանի սահմանից 12 կմ հեռու: Խոսքը 6 հազար մեգավատտ հզորությամբ ՀԷԿ-ի շինարարության մասին է, որը հսկայական նշանակություն է ունենալու երկրի տնտեսության համար եւ նպատակ ունի վերացնել արաբական հեգեմոնիան Նեղոսի ջրերի վրա:
Եգիպտոսի նախագահի մոտ անցկացված խորհրդակցությունը հեռարձակվելէ եգիպտական հեռուստատեսությամբ, սակայն Մուրսին անտեղյակ է եղել: Սալաֆի կուսակցությունների ներկայացուցիչները պահանջել են, որպեսզի երկրի կառավարությունն աջակցի Եթովպիայի զինված ընդդիմադիրներին, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ ռմբակոծի ամբարտակը: Իսկ լիբերալ քաղաքական գործիչներն առաջարկել են լուրեր տարածել, թե Եգիպտոսը նոր ռազմական ինքնաթիռներ ունի, որ եթովպացիները վախենան: