|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր Եգիպտոսում տեղի է ունենալու նոր կառավարության երդման արարողությունը: Նորանաշանակ նախարարների մեծ մասը եգիպտական քաղաքականության մեջ նոր դեմքեր են. տեղեկացնում է mignews.com-ը:
Ժամանակավոր կառավարությունը` Ռազմական խորհուրդը, մասնավորապես բավարարել է ցուցարարների` քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու պահանջները:
Ցուցարարները, որոնք հուլիսի 8-ից Կահիրեի Թահրիր հրապարակում վրանայաին ճամբար են խփել, հայտարարել են, որ կառավարությունից վճռական քայլեր են պահանջում, այդ թվում` Հոսնի Մուբարաքի նկատմամբ արագ դատավարություն:
Մուբարաքի փաստաբանն ասել է, որ նախկին նախագահը, որն ապրիլից գտնվում է Շարմ աշ Շեյխի հիվանդանոցում, կոմայի մեջ է, սակայն հիվանդանոցի աշխատակիցները եւ առողջապահության նախարարը հերքել են այդ տեղեկությունը: