|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի առնչությամբ galatv.am-ի հետ զրույցում նշել է, որ բոլոր ուղղություններով մանրամասն աշխատանքներ կտարվեն:
«Դեպք է տեղի ունեցել, հանցագործություն է տեղի ունեցել: Եզրակացությունները թողնենք մի կողմ, հիմա ընդամենը կզեկուցեմ, որ դեպք է տեղի ունեցել, և կրակել են նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Բժիշկների հավաստմամբ` կյանքին վտանգ չի սպառնում: Նա գիտակցության է եկել, ինքս եմ խոսել Պարույր Հայրիկյանի հետ, փառք Տիրոջը: Դեպքից անցել է ընդամենը 45 րոպե, միշտ վարկածներ լինում են, բոլոր վարկածներն էլ առաջ կքաշվեն, բոլոր ուղղություններով մանրամասն աշխատանքներ կլինեն»,- ասել է ոստիկանապետը: