|
Փոխարժեքներ
21 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Վենեսուելայի ծայրահեղ ձախ ուժերը, որոնք աջակցություն են ստանում արտասահմանից, մահափորձ են նախապատրաստում երկրի փոխնախագահի և խորհրդարանի խոսնակի դեմ:
«Вести»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Վենեսուելայի ներքին գործերի և արդարադատության նախարար Նեստոր Ռիվերոլը: Նախարարը հրաժարվել է մանրամասներ տրամադրել՝ նշելով միայն, որ այս մարդկանց պահակազորն ուժեղացվել է:
Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը դեռ շարունակում է բուժում ստանալ քաղցկեղի դեմ, իսկ մինչ այդ շրջանառվում են լուրեր, որ նրա մահվան դեպքում նախագահի պաշտոնը կստանձնի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն: