|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Operativ.am-ի տեղեկություններով` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, իրենց պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցում սարսափելի ծեծի է ենթարկել «Հայռուսգազարդ»-ի Գյումրու մասնաճյուղի ղեկավարին: Պատճառը, ըստ կայքի, եղել է այն, որ վերջինս համարձակվել է Սպարտակին ներկայացնել հյուրանոցի գազի վարձը և պահանջել վճարել: «Դեպքը տեղի է ունեցել շաբաթ: Տնօրենն այժմ հիվանդանոցում է»,- գրում է կայքը:
Yerkir.am-ի հետ զրույցում Վարդան Ղուկասյանի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանին բարկացրեց այդ լուրը: Տեղեկությունը որակելով որպես «փողոցային խոսկացություն»` նա հայտարարեց. «Ես չգիտեմ Operativ.am է, թե` ոչ Operativ.am, բայց ամոթ է, էլի: Էդ լափամանից օգտվողներին ասեք, որ նման բաներ չգրեն, ես չգիտեմ, թե ում լափամանից են օգտվում, դա կերակրատաշտ էլ չէ»:
Հարցին, թե Սպարտակ Ղուկասյանը այնտե՞ղ է, Վարդան Ղուկասյանի մամուլի քարտուղարը հայտարարեց. «Պրն Ղուկասյանի որդին այնտեղ է, որտեղ ուզում է»: