|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Առավոտ» թերթը գրել է. «Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները երեկ «Առավոտին» փոխանցեցին, որ ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչության աշխատակիցները մանրակրկիտ խուզարկել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնատունը: Մեծ թվով ոստիկաններ լցվել են Սլաբոդկա թաղամաս, որտեղ ապրում է նախկին քաղաքապետը: Վերջիններս մոտ կես ժամ այնտեղ մանրակրկիտ խուզարկում են անցկացրել»:
Yerkir.am-ը ոստիկանությունից փորձեց պարզել, թե ո՞րն է եղել նախկին քաղաքապետի առանձնատունը խուզարկելու շարժառիթը, սակայն մեզ հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը հերքեց այս լուրը` նշելով, որ այն իրականությանը չի համապատասխանում: