|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքական խմբերը միջազգային փառատոներին ներկայացնում են հայկական մշակույթը` սեփականացնելով այն. այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ժամանակ հայտարարեց «Տոնացույց» ժողովրդական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Բաղրամյանը: Նա նշեց, որ յուրաքանչյուր միջազգային փառատոնի, որին նաեւ իրենք են մասնակցել, 6-7 թուրքական խմբեր են լինում:
«Փառատոներից մեկի ժամանակ, երբ մեր մասնակիցը բեմ դուրս ելավ Վասպուրականի տարազով, անմիջապես հարցրին` սա թուրքական տարազ չէ՞: Այսինքն` թուրքերն անում են ամեն ինչ` մեր մշակույթը որպես իրենցը ցույց տալու համար»,- ասաց Բաղրամյանը:
Նա նշեց, որ իրենց թատրոնը ստեղծվել է, որ մեր հնագույն ծեսերն ու տոները ներկայացնի, քանի որ դրանց մեջ է պահպանված ազգային հոգին:
Ըստ Բաղրամյանի` ոչ ոք իրավունք չունի մշակելու մեր երգերը, խաղիկները, քանի որ դրանք գեղեցիկ են իրենց` հին ու անխառն լինելով. «Կուզեի, որ մեր մշակույթը հիմնված լիներ հենց ազգայինի վրա»: