|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Էրեբունի մասիվի Խաղաղ Դոն կոչվող փողոցի բարձրահարկ շենքի բնակիչները բողոքում են, որ սկսել են անհայտանալ դռան առջեւի ոտքերը սրբելու շորերը:
«Ամոթ, աբուռ չունեն, մնում է` աղբը գողանան: Ամեն օր գետնին շոր ենք գցում, բայց առավոտյան չկա ու չկա: Ինչ է` պահակ դնենք «պոլի շորին»,-զայրացած ասաց Նաիրուհի Վարդանյանը, ով սկզբից դռան շեմին գցում էր ոտքերը սրբելու համար հատկացված հատուկ շոր, սակայն հիմա ստիպված ամուսնու «ռաբոչի շորերն» են սրբում հյուրերի ոտքերը:
Բնակիչները բողոքում են նաեւ, որ հաճախ էլ հարեւանի հյուրերը ոտքերը սրբում են իրենց շորի վրա:
Խաղաղ Դոնի բնակիչները, հանրային խորհուրդ կազմակերպելով, գտել են ելքը. այսուհետ ոտքերը սրբելու շորը փնտրեք դռան ներսի կողմից: