|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 2-ին, 6-ին և 7-ին ավազակային հարձակումների վերաբերյալ ահազանգեր էին հնչել:
Հանցագործություններից տուժած չորս կանայք հայտնել են, որ մի տղամարդ վերելակում դանակի սպառնալիքով հափշտակել է իրենց դրամապանակները: Ըստ տուժողների նկարագրածի, հնարավոր էր, որ չորս հանցագործությունն էլ կատարել էր նույն անձը:
Ոստիկանության տարբեր և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները համատեղ ծավալուն հետախուզական միջոցառումներով պարզեցին կասկածյալի ինքնությունը: Նոյեմբերի 8-ին Վաղարշապատի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանը հայտնաբերվեց հենց Վաղարշապատում և ավազակային հարձակումներ կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանություն:
Հարուցվել է քրեական գործ: Նախկինում մի քանի անգամ դատապարտված 47-ամյա Սարգիս Հովհաննիսյանը ձերբակալված է: Դեպքերի հանգամանքներն ու տուժողներին պատճառված վնասի չափերը քննությամբ պարզվում են:Սարգիս Հովհաննիսյանի հանցավոր գործողություններից տուժած անձինք կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02: