|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի հարկային քաղաքականությունը Եվրոպայում ոչ թե ամենախստերից, այլ ամենավատերից մեկն է:
«Խիստ չէ, քանի որ այլ երկրներում ավելի բարձր դրույքաչափեր կան, բայց ոչ մի տեղ այդքան կանխավճարներ, հաշվետվություններ չեն ուզում, հարկային աշխատողների այցելություններ այդքան չեն լինում: Մեր հարկայինն աշխատում է միջնադարյան նազիր-վեզիրների պես. երբ թագավորն ասում էր` գնացեք, հարկերը հավաqեք-բերեք»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սամվել Ավագյանը:
Նրա խոսքերով` ժամանակակից աշխարհում չկա հարկահավաքություն, դա վաղուց է վերացել: Հարկային ծառայությանը միայն թույլատրվում է վերահսկել հարկերի վճարման գործընթացը: Իսկ վճարման գործընթացը եւ դրան միջամտությունների չափը հարկային ծառայության աշխատակիցների կողմից հասցված է նվազագույնի:
«Մարդուն թույլ են տալիս տարվա մեջ մեկ-երկու անգամ, օրինակ, էլեկետրոնային տարբերակով կատարել վճարումը: Իսկ հարկայինի գործը միայն ընդունելն ու վերահսկելն է: Եթե սխալ են հայտնաբերում, դիմում են վարչական միջոցների»,- ասաց տնտեսագետը: