|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ արտահերթ նիստում քննակվում է հարկային նոր օրենսգիրքը: Հիմնական զեկուցող` ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին հարց ուղղեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Պատգամավորը հարցրեց շքեղության հարկի վերացման մասին` ասելով, որ, ըստ կառավարության պատասխանի, երկրում միայն մեկ մարդ ունի շքեղ տուն, այն էլ` չգիտեն, թե ումն է: Մինչդեռ ապրիլյան դեպքերից հետո համացանցը սփռեց բոլոր այն շքեղ բնակարանների ու ավտոմեքենաների նկարները, որոնք պատկանում են այս կամ այն պաշտոնյային կամ գործարարին: «Ինչո՞ւ չի հարկվում շքեղությունը, որպեսզի ժողովրդի ուսերից իջեցնեն հարկային բեռը»,- հարցրեց Հեղինե Բիշարյանը:
Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ երբ որոշեցին հարկել շքեղ ավտոմեքենաները, լուրջ բարդությունների առաջ կանգնեցին, և մարդիկ սկսեցին շրջանցելու ձևեր գտնել: Նա չհերքեց, որ, ըստ տրամաբանության, շքեղ առանձնատան սեփականատերերը պետք է ավելի շատ հարկվեն: Բայց կան դեպքեր, երբ առանձնատան տարբեր հարկերը ձևակերպված են տարբեր մարդկանց անունով, և այդտեղ իրավական խնդիր է առաջանում:
Հեղինե Բիշարյանը արձագանքեց. «Թող լինի հարստության հարկ, ինչո՞ւ` ոչ»: