|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Լիբիայի Անցումային ազգային խորհրդի զինված ուժերին հաջողվել է ներխուժել Սիրտ քաղաքը, որը վերահսկվում էր Մուամար Կադաֆիին համատարիմ ուժերի կողմից. տեղեկացնում է BBC-ն:
Կադաֆիականների հետ արյունալի բախումների հետեւանքով զոհվել է 12 մարդը, 190-ը վիրավոր են: Գրոհի ժամանակ քաղաքը գնդակոծվել է տանկերից եւ հրետանուց, իսկ հարձակվողներին կատաղի դիմադրություն են ցույց տվել, հիմնականում` դիպուկահարները: Կադաֆիականների հետ բանակցություններն արդյունք չեն տվել:
Մինչ գրոհը սկսելը Անցումային ազգային խորհուրդը հնարավորություն է տվել խաղաղ բնակիչներին լքել քաղաքը, սակայն շատերը մնացել են` չկարողանալով մեկնել այնտեղից:
Ի դեպ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Լիբիայի հարցով հատուկ խորհրդական Իան Մարտինը նախազգուշացրել է, որ Անցումային ազգային խորհրդի զինված ուժերի կողմից Սիրտը գրավելուց հետո չի թույլատրվելու հաշվեհարդարը Կադաֆիի ծննդավայրի բնակիչների հետ: