|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Լիբիական Սիրտ քաղաքում, որտեղ անցյալ շաբաթ գերվել ու սպանվել էր երկրի գահընկեց արված առաջնորդ Մուամար Կադաֆին ուժեղ պայթյուն է որոտացել: Պայթյունից եւ դրա հետեւանքով վառելիքի պահեստում բռնկված հրդեհից զոհվել է ավելի քան 100 մարդ, 50-ի վիրավոր են. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Տեղի ունեցածի պատճառների մասին տեղեկություններ դեռ չկան: Ազգային անցումային խորհուրդը ոչ ոքի չի մեղադրում, սակայն համարվում է, որ դա կադաֆիականների ձեռքի գործն է` վերժ են լուծում իրենց առաջնորդի համար: Ավելի վաղ գնդապետի կողմնակիցները եւ նրա որդին` Սեիֆ ալ Իսլամը, հայտարարել էին, որ շարունակելու են պայքարը: