|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լիբիայի Ազգային անցումային խորհրդի զինված ուժերը գրավել են Մուամար Կադաֆիի ծննդավայր Սիրտ քաղաքի արեւելյան հատվածը. տեղեկացնում է BBC-ն:
Ներկայումս քաղաքում ծանր մարտեր են ընթանում` հրետանու կիրառմամբ, Կադաֆիի ուժերի դեմ գործում է նաեւ ՆԱՏՕ-ի օդուժը:
Ազգային անցումային խորհրդի զինված ուժերն արդեն երրորդ օրն են գրոհում Սիրտը, սակայն այն դեռ չեն կարողացել գրավել ամբողջությամբ: Երկու օր առաջ նրանք մտել էին քաղաքի արեւմտյան հատվածը, սակայն, ուժեղ դիմադրության հանդիպելով, ստիպված էին եղել լքել այն: