|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Վարդենիսի քաղաքապետ, Հանրապետական կուսակցության Վարդենիսի շրջանային խորհրդի նախագահ Վոլոդյա Խլոյանը ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին` օգնել ավարտին հասցնել Վարդենիս-Սոթք` 1700 մետր և Վարդենիս-Մեծ Մասրիկ` 1200 մետր երկարությամբ ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները:
Նշենք, որ նախագահի «Հրատապ ծրագրով» գումարներ են հատկացվել Ակունք համայնքի մշակույթի տան, Վարդենիսի 4-րդ դպրոցի և բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման համար:
Այդ օրը քաղաքապետարանի և Վարդենիսի «Երկրապահ կամավորականներ» միության կողմից պատվոգրեր, շնորհակալագրեր և դրամանական պարգևներ են հանձնվել Արցախյան ազատամարտի մասնակիցներին և զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Սպորտի ասպարեզում ունեցած ձեռքբերումների համար քաղաքապետի կողմից պարգևատրվել են Վարդենիսի մարզադպրոցների սաներն ու մարզիչները: