|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Գերմանիայում հյուրընկալել է Հայդելբերգի քաղաքապետ, դոկտոր, պրոֆեսոր Էքարտ Վյուրցները։
Նա շնորհակալություն հայտնեց նախագահին Հայդելբերգ գալու և ապագայի, գիտության և Հայաստանի պոտենցիալի մասին խոսելու համար։ Նա մատնանշեց՝ իր ղեկավարած Հայդելբերգը գիտության և ինտելեկտի քաղաք է։
«Մենք Ձեզ ցանկանում ենք այնքան էներգիա, որով կարող եք Հայաստանը զարգացնել»,-մաղթեց նա նախագահին։ Նախագահ Արմեն Սարգսյանն էլ իր խոսքում նշեց, որ պատիվ է լինել Հայդելբերգում։
Նա նկատեց՝ քաղաքը կատարյալ կերպով է զարգանում, գիտելիքի քաղաք է։ Նախագահը պատմեց՝ Հայաստանում էլ մտածում են նորագույն տեխնոլոգիաների զարգացման մասին։ Արմեն Սարգսյանը նկատեց՝ նման մի կենտրոն է հայաստանյան Դիլիջան քաղաքը։
«Հույս ունեմ, որ մեր համալսարաններն էլ Ձեր համալսարանների պես երկար կյանք կունենան»,- ասաց նա։