|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր իմ հորդորով Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանը, հայտնի միջադեպով պայմանավորված, հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա, մասնավորապես, հավելել է. «Հայկն իմ լավագույն ընկերներից է, ում անվերապահորեն վստահել եմ «Ազատ հայրենիք» կուսակցության շրջանային գրասենյակի պատասխանատուի պաշտոնը: Նա մեր երկրի լեգենդար ազատամարտիկներից է, օրինակելի զինվորականի ճանապարհ է անցել եւ իր ժողովրդին ու հայրենիքին մատուցել անգնահատելի ծառայություններ:
Համոզված եմ՝ անկախ հանգամանքներից՝ նա շարունակելու է մնալ մեր երկրի նվիրյալ զինվորը»: