կարևոր
3685 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-18 14:08
Քաղաքական

Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն նախագահ. Արթուր Թովմասյանը՝ Արայիկ Հարությունյանին

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ԱԺ հերթական նիստի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով նախագահ Արայիկ Հարությունյանին հրաժարականի դիմում ներկայացնել։ Հայտարարության մեջ ասված է․

«Սիրելի´ հայրենակիցներ

Ուզում եմ դիմումով, կոչով, հորդորով, խնդրանքով դիմել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:

Դուք գիտեք, նաև վերջին հանրահավաքի ժամանակ ասել եմ, որ մասնակցել եմ բոլոր այն հանրահավաքներին, որոնց ինձ հրավիրել են:

Պարո´ն նախագահ, ես երբեք չեմ խառնվել Ձեր գործերին, դուք էլ՝ Ազգային ժողովի: Ես մոդել եմ առաջարկել, որը հետևյալն է՝ ոչ թե ամորֆ մարմին եմ առաջարկել ,այլ այն մարմինը, որը մեզ փրկել է 90-ականներին, այն է՝ պաշտպանության պետական կոմիտեն: Ես երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում երկու մարդու ընդգրկել՝ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին: Ես չգիտեմ նրանց կարծիքը, շատ հնարավոր է, որ հրաժարվեն:

Ինչո՞ւ, հարցեր մի տվեք:

Պարո´ն նախագահ, եթե այդ մոդելը չաշխատեց, հիմա կարող է առաջին անգամ որևէ անձի ցավ պատճառեմ:

Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն Նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Սակայն դա չի նշանակում, որ ձեր հրաժարականի դեպքում Արթուր Թովմասյանը կլինի երկրի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց՝ ես էլ եմ հեռանալու»: