|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Բոլորս ենք տեսնում, որ հայն իր երկրում, չունենալով ապրելու հնարավորություն, լքում է այն, հեռանում է հույսը կորցրած` այլ երկրում գոյություն պաշտպանելու համար»,- Սիսիանում ՀՅԴ կազմակերպած այսօրվա հանրահավաքում ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Հայտարարելով, որ ներկա իրավիճակը շտկելու եւ այսօրվա վիճակն արմատախիլ անելու համար ստեղծվել են լավ պայմաններ` նա կոչ է արել ժողովրդին` հենց այդ նպատակն իրագործելու համար տեր լինել յուրաքանչյուր քվեի, որպեսզի իշխանությունները չկարողանան թվեր նկարել: Իսկ, եթե, այնուամենայնիվ, «նկարեն», անհրաժեշտ է կամք ու վճռականություն` հետագա պայքարին հաջող ընթացք ապահովելու համար:
«Մենք մեր ձեռքի տակ պետք է ունենանք իրավական հիմք, որպեսզի հետագայում կարողանանք պաշտպանել մեր ընտրական իրավունքի արդարությունը»,- ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչը: