|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական հանրահավաքում ցուցադրվել Նոր Զելանդիայում իրականացված ահաբեկչության տեսանյութը, որը «Ֆեյսբուք»-ի, «Յութուբ»-ի և այլ սոցցանցերի կողմից արգելափակվել էր: Ամերիկյան Bloomberg պարբերականի համաձայն` Էրդողանը, որի ելույթները լի են պահպանողական, կրոնական երանգներով, մզկիթի վրա հարձակման տեսանյութն օգտագործում է քարոզչական նպատակներով:
Ահաբեկչի` իրեն և Թուրքիային թիրախավորելու հայտարարությունը մեջբերելով` Էրդողանը թիրախավորում է իր գլխավոր մրցակից` քեմալական ՀԺԿ-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին, որը հայտարարել էր, որ «ահաբեկչությունը արմատավորվել է իսլամական աշխարհում»:
ՀԺԿ փոխնախագահ Ֆաիք Օզթրաքը, ի պատասխան Էրդողանի, հայտարարել էր. «Մի քանի ձայն ավելի հավաքելու համար արժե՞ր ցուցադրել արյունահեղության տեսարանները»: