|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիան արձագանքել է Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությանը. հայտնում է CNN-ի թուրքական գործակալությունը:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր թվիթերյան էջում քննադատել է ահաբեկչությունը` գրելով. «Նոր Զելանդիայի Ալ Նուր մզկիթի և այնտեղ աղոթք անող մուսուլմանների դեմ ահաբեկչական հարձակումները խստորեն դատապարտում եմ և անիծում նրանց գործողությունները»:
Նշենք նաև, որ ահաբեկիչն իր թվիթերյան էջում մանիֆեստ էր հրապարակել, որում սպառնում էր մուսուլմանական աշխարհին և Թուրքիային: