|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Այսօր Ազատության հրապարակում, ուր անցկացվում էր ՀՅԴ նախընտրական քարոզարշավի վերջին հանրահավաքը, նոր երգով հանդես եկավ շնորհալի երգիչ, տարիներ առաջ Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Գոռ Սուջյանը: Նա ներկայացրեց «Նոր սկիզբ, արդար Հայաստան» երգը: Հիշեցնենք, որ «Նոր սկիզբ, արդար Հայաստան»-ը ՀՅԴ նախընտրական կարգախոսն է:
Դաշնակցական Գեղամ Մանուկյանը նրա ելույթից հետո ասաց, որ երգի ամեն բառը բխում էր ՀՀ քաղաքացու սրտից ու հոգուց:Արդարություն, որը չի կարող լինել առանց ազատ ու պաշտպանված քաղաքացու ու հայրենիքի: