|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան մրցութային երգի պրեմիերան կկայանա մարտի 12-ին՝ Առաջին լրատվականի հիմնական թողարկումից հետո:
«Don’t deny» երգի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերի հեղինակ՝ Իննա Մկրտչյանը: Երգը համամարդկային արժեքների մասին է, իսկ ասելիքը մեկն է. «Երջանկությունը ծնվում է, երբ մարդը հաշտ է ինքն իր հետ, իր ընտանիքում, սիրային եւ այլ հարաբերություններում: Սերունդները փոխվում են, բայց ծագումնաբանությունը՝ ոչ, ուստի սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են»:
Տեսահոլովակը ժամը 21:30-ին հասանելի կլինի նաեւ «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական` www.eurovision.tv կայքում: