|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իմ քայլը» դաշինքը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստների կազմակերպած հանրահավաքին ու դրան հաջորդած երթին:
«Հարգելի քաղաքացիներ, հիշեցնում եմ, որ «Իմ Քայլը» դաշինքը չի կարող աջակցվել ոչ մի հավաքի կամ երթի կողմից, որտեղ հնչում են բռնության և նույնիսկ գրեթե-բռնության կոչեր։ Միևնույն ժամանակ հիշեցնում եմ, որ «Իմ քայլը» դաշինիքի քաղաքականությունը հրապարակային է և թափանցիկ։ Երբ «Իմ քայլը» դաշինքը հավաք կամ երթ է կազմակերպում, դա արվում է բաց և հանրային կոչի միջոցով։ Այլ կերպ ասած՝ այսօրվա ակցիայի հետ մենք կապ չունենք՝ ոչ ուղղակի, ոչ անուղղակի»։
Տեղեկացնենք, որ այսօր Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստների կողմից իրականացվել է հանրահավաքը՝ հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի եւ ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
Ի դեպ, հանրահավաքը հեռարձակվել է Հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան ուղիղ եթերով։