|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ խոսեց վարչապետի հանձնարարության մասին՝ ավելի կոշտ լինել օրինախախտների և բռնության կոչ անողների նկատմամբ: Ըստ նրա` իր ղեկավարած գերատեսչությունը կկատարի իր վրա դրված պարտավորությունը:
Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարած՝ սևազգեստ մարդկանց մասին օպերատիվ տեղեկատվությանը, ոստիկանության պետն ասաց, որ իրենք ունեն համապատասխան տեղեկություն, որը հրապարակման ենթակա չէ, սակայն չպետք է վախենալ` Հայաստանն ապահով երկիր է:
Լրագրողներին հարցին, թե ովքե՞ր են «սևազգեստ մարդիկ», Օսիպյանը պատասխանեց. «Օպերատիվ տեղեկությունները ենթակա չեն հրապարակման»: