|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայ ազգային կոնգրեսը հանրահավաքին նախապատրաստվելու շրջանն ավարտական փուլում է. այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը:
Նա նշեց, որ երկխոսության վերաբերյալ իրենց պատկերացումներն ու ընթացող գործընթացների վերաբերյալ գնահատականները ՀԱԿ լիդերները կներկայացնեն վաղը` հերթական հանրահավաքում: «Գայթակղությունը շատ մեծ է` խոսել պահուստային քայլերի մասին, բայց սպասենք հանրահավաքին, որի ժամանակ կնշվեն մեր մոտեցումներն ու դիրքորոշումները, թե ինչպես ենք երկխոսության հարցում առաջ շարժվելու իշխանությունների հետ: Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն վաղը»,- նշեց Կարապետյանը:
Նրա խոսքով` քաղաքական ճգնաժամը, որ առկա է Հայաստանում 2008թ. նախագահական ընտրություններից հետո, դեռեւս հաղթահարված չէ, եւ ստեղծված իրավիճակը փոխելու միակ ճանապարհը կոնգրեսի համար շարունակում է մնալ մեկը` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: