|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրը մտադիր է գործազրկության դեմ պայքարի աննախադեպ ծրագիր ներկայացնել. տեղեկացնում է CNN-ը:
Սպիտակ տան ղեկավարը Կոնգրեսի քննարկմանն է ներկայացնելու 2012-ին նոր աշխատատեղեր բացելու ծրագիրը, որի իրականացման վրա կծախսվի 300 մլրդ դոլար: Դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ ֆինանսավորումը կատարվելու է բյուջետային ծախսերի կրճատման հաշվին:
Ներկայումս գործազրկությունը ԱՄՆ-ում 9,1 տոկոս է:
Ըստ որոշ փորձագետների` այդ քայլով Օբաման ցանկանում է բարձրացնել իր վարկանիշը: