|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ կառավարությունը, ՊԵԿ նախագահի ղեկավարությամբ, ստեղծել է մրցութային հանձնաժողով` հայ-վրացական պետական սահմանի Բագրատաշենի, Գոգավան-Պրիվոլնոյեի և Բավրայի անցակետերի շինարարական աշխատանքների իրականացման համար: Հանձնաժողովի կազմն արդեն հաստատվել է, այն բաղկացած կլինի ՀՀ մի շարք նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներից։
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետում պատրաստել մրցույթի անցկացման կանոնակարգը և տեխնիկական առաջադրանքը, որպեսզի շինարարական աշխատանքները որքան հնարավոր է շուտ սկսվեն:
«Մենք կառուցելու ենք ժամանակակից մաքսային կետեր` համալիրներ, որոնք ներառելու են պետության կողմից տրամադրվող բոլոր ծառայությունները, որպեսզի կարողանանք մեկ պատուհանի սկզբունքով որակապես նոր ծառայություններ մատուցել»,- նշել է վարչապետը` կարեւորելով այն հանգամանքը, որ նախագծերը համապատասխանում են միջազգային լավագույն ստանդարտներին։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրամիության գործընկերներին, որոնց տրամադրած դրամաշնորհով էլ մշակվել են նախագծերը։
Տիգրան Սարգսյանը նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում Մեղրիում ևս կկառուցվի ժամանակակից մաքսակետ։