|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Բելառուսը Ռուսաստանի քայլերից և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կտրուկ հայտարարություններից հետո վերադարձրել է ռուս-բելառուսական սահմանի մաքսակետերը, որոնք հանվել էին Մաքսային միության ստեղծման ժամանակ. հայտնում է РБК-ն: Մաքսային ստուգման են ենթարկվում ոչ միայն բեռնատար, այլև մարդատար մեքենաները:
Նշենք, որ նոյեմբերի 26-ից արգելվել է Ռուսաստան բելառուսական մսի ներկրման գրեթե ամբողջ ծավալը՝ մոտ 400 հազ․ տոննա: «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ բելառուսական պարենամթերքը չի համապատասխանում Ռուսաստանի և Մաքսային միության օրենսդրության նորմերին ու պահանջներին: Ռուսաստանը նաև հայտարարել է ռուս-բելառուսական սահմանը հատող ապրանքների վերահսկողության խստացման մասին: Ռուսաստանի իշխանությունների համաձայն՝ միջոցառումները պայմանավորված են այն հանգամանքով, որ Բելառուսի հետ սահմանով Ռուսաստան են ներկրվում ապրանքներ, որոնց ներմուծումը ներկայումս արգելված է:
«Ռուսաստանն իրեն անպարկեշտ է պահել՝ շատ ձեռնարկությունների արգելելով ՌԴ տարածք սննդամթերքի մատակարարումը: Ռուսաստանը խախտել է մեր բոլոր պայմանավորվածությունները, որոնց հասել էինք Մաքսային միությունում»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ մեկանաբանելով ՌԴ-ի քայլը: