|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.38 |
| EUR | ⚊ | € 413.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.2722 |
| GBP | ⚊ | £ 480.72 |
| GEL | ⚊ | ₾ 138.89 |
ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության մայիս ամսվա գործունեության հաշվետվության համաձայն՝ Արցախում մշտական բնակության հաստատելու եւ վերաբնակչի կարգավիճակ ստանալու համար նախարարությանն են ներկայացվել 17 ընտանիքի դիմում-փաստաթղթեր:
Մայիսին, ընդհանուր առմամբ, վերաբնակչի կարգավիճակ է տրվել 22 ընտանիքի` 74 անձանց, որոնցից 30-ը երեխաներ են:
Ի դեպ, շարունակվում է Շահումյանի եւ Քաշաթաղի շրջանների բնակիչներին օգտագործված էլեկտրաէներգիայի կամ վառելափայտի դիմաց դրամական օգնություն ցուցաբերելու ծրագիրը: