|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը խոստովանել է, որ պատանեկան տարիներին ստիպված է եղել անդամագրվել «Հիտլերյուգենդ» նացիստական կազմակերպությանը:
Ըստ France Presse գործակալության` կաթոլիկների հոգեւոր առաջնորդն այդ խոստովանությունն արել է Գերմանիայի բարձրաստիճան կաթոլիկ հոգեւորականների հետ հանդիպման ժամանակ:
«Անդամակցությունն այդ կազմակերպությանը իմ կյանքի ամենամութ շրջաններից է եղել»,- ասել է Բենեդիկտոս 16-րդ` հավելելով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին Գերմանիան բարդ ժամանակներ էր ապրում. «Թվում էր` Եվրոպան Հիտլերի իշխանության ներքո կմնա, այդ իշխանությունը սպառնում էր նաև քրիստոնեությանը»: