|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հոլիվուդյան աստղ Սյուզան Սարանդոնը Հռոմի պապ Բենեդիկտոս 16-ին նացիստ է անվանել. տեղեկացնում է Reuters-ը:
«Մահացածը գալիս է» ֆիլմի համար «Օսկարի» արժանացած Սարանդոնը հարցազրույցների մեկում ասել է, որ Հռոմի պապին է ուղարկել ֆիլմի հիմքում ընկած գիրքը` հավելելով, որը խոսքը նախկին պապի` Հովհաննես Պողոս Երկրորդի մասին է, այլ ոչ թե «այս նացիստի»:
Սարանդոնի զրուցակիցը` նրա գործընկեր Բոբ Բալաբանը, մեղմորեն կշտամբել է դերասանուհուն, սակայն վերջինս դարձյալ հայտարարել է, որ Բենեդիկտոս 16-ը նացիստ է:
Նշենք, որ Բենեդիկտոս 16-ը, աշխարհիկ անունը` Յոզեֆ Ռատցինգեր, իսկապես պատանեկան տարիներին անդամակցել է «Հիտլերյուգենդ» նացիստական խմբավորմանը: Հարցազրույցներից մեկում նա պարզաբանել էր, որ հիտլերյան Գրեմանիայում բազամաթիվ դեռահասներ ստիպված էին անդամագրվել այդ կազմակերպությանը: