|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է մերձավորարևելյան հակամարտությունը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Vatican News պարբերականի հրապարակումը։
Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին շեշտել է, որ շփումը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։
Ըստ Իրանի նախագահի գրասենյակի՝ Ռայիսին գնահատել է Հռոմի պապի կողմից Գազայում հրադադար հաստատելու կոչերը։
Վերջին օրերին Ֆրանցիսկոս պապը հեռախոսային շփումներ է ունեցել նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: