|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այս գիշեր ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերը դարձյալ ռմբակոծել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին, այդ թվում` Մուամար Քադաֆիի կեցավայրը, հեռուստակենտրոնի եւ պետական տեղեկատվական գործակալության շենքերը:
Ականատեսների խոսքերով` առաջնորդի ապարանքի մոտակայքում 5 ռումբ է պայթել:
Reuters-ը տեղեկացնում է, որ ռմբակոծությունների հետեւանքով 4 երեխա է վիրավորվել:
Հիշեցնենք, որ մարտի 1-ի ռմբակոծություններին զոհ էին գնացել Քադաֆիի կրտսեր որդին եւ երեք թոռները: Լիբիական կառավարությունը հայտարարել էր, որ Քադաֆին եւ նրա կինը չեն տուժել, սակայն դրանից հետո գնդապետն այլեւս ոչ մի տեղ չի երեւացել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նա նույնպես զոհվել է: