|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի զինված ուժերին (TSK) պատկանող կործանիչները ռմբակոծել են Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում և Հյուսիսային Իրաքում գտնվող` Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալների դիրքերը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական Haberler լրատվամիջոցի իրազեկմամբ` օդային օպերացիաների ընթացքում սպանվել է 12 քուրդ զինյալ, ոչնչացվել 15 թիրախ: Նշվում է, որ Շեմդինլի շրջանում թուրքական կործանիչներն ինտենսիվորեն ռմբակոծել են հատկապես Հաբեշթի կոչվող դաշտային տարածքը: Իսկ Հյուսիսային Իրաքում կրակի տակ են պահվել Ավաշին և Բասյան շրջանները:
Աղբյուրը հաղորդում է, որ ավելի վաղ PKK-ականները Շեմդինլի շրջանի Դերեջիք քաղաքում (գտնվում է թուրք-իրաքյան սահմանին) կրակ էին բացել թուրքական ստորաբաժանումների ուղղությամբ: Թուրքական ուժերը դիմել էին պատասխան գործողությունների, ինչից հետո քուրդ գրոհայինները նահանջել էին ելման դիրքեր: